ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ԱԺ-ում ասմունքի ցերեկույթ կամ օլիմպիադա կազմակերպեք

ԱԺ-ում ասմունքի ցերեկույթ կամ օլիմպիադա կազմակերպեք
20.01.2021 | 11:30

Հայ մեծանուն բանաստեղծների ծննդյան օրերին պատգամավորներին խնդրում եմ մի քանի տող կարդալ տվյալ բանաստեղծի ստեղծագործություններից որևէ մեկից, որ դա մատուցեմ հասարակությանը: Քաղաքականությունը քաղաքականություն, բայց իշխանություն ձևավորած քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե իր ընտրյալը գրական ինչ ճաշակ ունի, կամ առհասարակ ունի, թե ոչ: Նախորդ տարի Թումանյանի ծննդյան օրն «Իմ քայլի» կին պատգամավորներից մեկին խնդրեցի մի քանի տող կամ քառյակ կարդալ: Տիկինը նախ կարկամեց, ապա խիստ բարկացած տոնով վրա բերեց. «Կարո՞ղ ա գիտեք խորհրդարան ասմունքելու համար ենք եկել: Մենք էստեղ լուրջ գործերով ենք զբաղված»:

Կարևոր ու լուրջ գործը, փաստորեն, պատերազմում պարտություն կրել էր, իսկ, օրինակ, Թումանյանի թողած ժառանգությունից դասեր քաղելը՝ պատերազմի ժամանակ մեծ-մեծ խոսացող տիկնոջ համար պարապ գործ: Հունվարի 19-ին Ազգային ժողովի գլխավոր ամբիոնի մոտ ասմունքի ժամ է եղել, պատգամավոր Գևորգ Պապոյանը չգիտես ինչն ինչի հետ համեմատելու համար որոշել է Սասունցի Դավթից մի հատված կարդալ: Ես, օրինակ, գնահատում եմ Պապոյանի ասմունքը, ու ասածից մեջ բնավ իրոնիա չկա: Բացատրեմ: Մարդը շատ անկեղծ ու առանց էմոցիայի եկել ու ասմունքել է, ինչն շատ ավելի գնահատելի է, քան շատ այլ պատգամավորների ելույթներ, որ 7-րդ դասարանի շարադրությունից այն կողմ չեն անցնում: Ձայնի այնպիսի վիբրացիայով ու հուզականությամբ են խոսում, որ եթե դասական որևէ երաժշտության հետ համդրենք «Պրոմեթևս» հեռուստաալիքի «Ակցեռն» հաղորումը կստացվի: Ու քանի որ ի հեճուկս ինձ «չորով» պատասխանած պատգամավորի՝ մեր իշխանավորներն ասմունքելու հետ մեծ սեր ունեն, ԱԺ ղեկավար մարմիններին առաջարկում եմ խորհրդարանում ասմունքի օլիպիադա կամ ցերեկույթ կազմակերպել: Պատգամավորները գան, մի լավ ասմունքն, հավեսները հանեն, որ թիվ մեկ քաղաքական ամբիոնին մոտենալիս՝ քաղաքական ու օրենսդրական հարցեր բարձրացնեն, այլ ոչ թե հուզախառն շարադրություններ կարդան կամ վերադասին դիֆերամբներ ձոնեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 58965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ